вторник, 17 марта 2015 г.

Սահմանադրական բարեփոխումները մտել են քաղաքական քննարկումների շրջափուլ

ՀՀ նախագահը փորձ է կատարում քաղաքական, միջկուսակցական, կառուցողական քաղաքական նոր մշակույթ ձեւավորել, սա բնորոշ է ՀՀ նախագահին, եւ Սահմանադրական բարեփոխումն էլ դրանցից մեկն է: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Նա շեշտեց, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը թեւակոխել է երկրորդ փուլ, դրանք արդեն մտել են քաղաքական քննարկումների շրջափուլ: Նախկին վարչապետը վստահ է, որ սահմանադրական բարեփոխումները հանրային կյանքն արդյունավետ դարձնելու ինստիտուցիոնալ մոտեցումներ են, եւ  նախագահի առաջարկը՝ քննարկումներին մասնակցել բոլոր քաղաքական կուսակցություններին, ոչ այլ ինչ է, քան սեփական մտահոգությունները ներկայացնել հանրությանը, քանի որ պատասխանատու քաղաքական փուլ է

Պատգամավորի կարծիքով՝ հայաստանյան ընդդիմությունը փնտրտուքի մեջ է, ինստիտուցիոնալ կայացման մի նոր շրջանում է գտնվում: Խոսրով Հարությունյանն ասաց, որ իր  մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր ընդդիմությունը կոմպլեքսավորված է, որեւէ կառուցողական բան չկա ընդդիմության ներսում: Նախկին վարչապետը շեշտեց, որ ընդդիմադիր չի նշանակում միայն հայհոյել, չի նշանակում որեւէ կառուցողական գործընթացների չմասնակցել: Նա հույս ունի, որ  վերակազմավորվելուց հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այդ բարդույթներից ազատվեր:

Комментариев нет:

Отправить комментарий