вторник, 17 марта 2015 г.

Դիպուկահարի գնդակից վիրավորված 85-ամյա պապիկը դեռ քայլել չի կարողանում

Տավուշի մարզի Մովսես գյուղում փետրվարի 4-ին ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից վիրավորված 85-ամյա Լեւոն Անդրեասյանը, որ մոտ մեկ ամիս առջա դուրս է գրվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից, դեռ քայլել չի կարողանում: Այս մասին այսօր` մարտի 17-ին, NEWS.am-ին ասաց Լեւոն Անդրեասյանի հարսը՝ Ասմարիկ Աթոյանը:
«Մի օր լավ է, մի օր վատ: Դեռ քայլել չի կարողանում, միայն մեր օգնությամբ կարողանում է նստել անկողնու մեջ: Հենակ էլ բերեցինք, չկարողացավ քայլել: Ոտքի երկաթները հանելուն դեռ երկար ժամանակ կա»,- ասաց Ասմարիկ Աթոյանը:
Նշենք, որ Լեւոն Անդրեասյանը ստացել էր ծնկի եւ ոտքի ազդրոսկրի կոտրվածք:
Հիշեցնենք, որ 85-ամյա ծերունուն հրազենային վնասվածքը ստացել էր այգում աշխատելու ընթացքում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:


Комментариев нет:

Отправить комментарий